Երևանում ծեծի են ենթարկել խուլ և համր անձանց (տեսանյութ)
Մեր վստահորդ Հայաստանի խուլերի միավորում ՀԿ-ն դատապարտում է նմանատիպ միջադեպերը, իրավապահ մարմիններից խնդրել է օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց: Այս մասին տեղեկանում ենք Ghazaryan & Partners-ի ֆեյսբուքյան էջից:
՛՛Արդեն իսկ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, անձի նկատմամբ բռնություն գործադրելով, որը զուգորդվել է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ (որպես սանկցիա նախատեսված է 4-7 տարի ժամկետով ազատազրկում)՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:



