երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանում՝ «Թաթուլ Կրպեյանի» անվան զբոսայգում, հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանում՝ «Թաթուլ Կրպեյանի» անվան զբոսայգում, հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 1-ն զանգվածում գտնվող «Թաթուլ Կրպեյանի» անվան զբոսայգում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ։  Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Սայադ  Ն․-ի դին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ սպանություն հատկանշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական  փորձաքննություն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Սայադ Ն․-ն հանկարծամահ է եղել։  

  • Կիսվել: