չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Երևանում սպառողների 70 տոկոսը, 150-200 գ հաց օգտագործողների թվին է պատկանում, իսկ գյուղերում ավելի շատ է հացի սպառումը․ Պիպոյան

Երևանում սպառողների 70 տոկոսը, 150-200 գ հաց օգտագործողների թվին է պատկանում, իսկ գյուղերում ավելի շատ է հացի սպառումը․ Պիպոյան

Մեր հետազոտություները փաստում են, որ Երևան քաղաքում սպառողների մեծ մասը՝ 70 տոկոսը, 150-200 գ հաց օգտագործողների թվին է պատկանում, իսկ գյուղերում ավելի շատ է հացի սպառումը։ «Առողջ սնունդ, հավասարակշռված սննդակարգ, առողջ ապրելակերպի խթանում. պետական ծրագրերն ու իրազեկման միջոցառումները» թեմայով ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

Ներկայացնելով տվյալներ՝ Պիպոյանը նշեց․  «Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ. մեր երկրում աղքատ է բնակչության 23,5 տոկոսը, միջին աղքատ՝ 10, 6 տոկոսը, ծայրահեղ աղքատ՝ 1 տոկոսը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թերսնման խնդրի հետ բախվում են ոչ միայն այն խմբերը, որոնք ընտանիքում ունեն եկամուտների հետ կապված խնդիր, այլ նաև սխալ սննդային սովորույթներ ունեցողները։ Դրանցով պայմանավորված տարբեր առողջական խնդիրների են բախվում նաև ընտանիքներ, որոնք  ֆինանսական միջոցներ ունեն»։ 

Նրա խոսքով՝ ՀՀ ազգաբնակչության 1/3-ը բախվում է ոչ բավարար սնունդ ստանալու խնդրին․

«Մեր ազգաբնակչության բավականին մեծ խումբ սննդային էներգիայի 50 տոկոսը ստանում է հացից և ալրային հիմքով մթերքներից, ունենք մարզեր, որտեղ ազգաբնակչության 35 տոկոսը կալորիաների 75 տոկոսն ստանում է հացից, ալրային հիմքով մթերքներից և կարտոֆլից»,- ընդգծեց Պիպոյանը: 

  • Կիսվել: