կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտում համար 11 կտրոնով վաճառվող հացը կարժենա 100, համար 9 և 10 կտրոններով հացը՝ 200 դրամ

Ստեփանակերտում համար 11 կտրոնով վաճառվող հացը կարժենա 100, համար 9 և 10 կտրոններով հացը՝ 200 դրամ

Այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով, հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:

Պայմանավորված ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ, տեղեկացնում ենք, որ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ:

Ներկրված ալյուրը կտրամադրվի նաև շրջաններին, որտեղ ևս վաճառվող հացի արժեքը կլինի 100 դրամ:

Նույն ժամանակաընթացքում համար 9 և 10 կտրոններով հացի վաճառքը կիրականացվի Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի նրբանցք 18 հասցեում գտնվող հացի արտադրամասից (платочный комбинат)՝ պահպանելով հացի՝ նախկինում սահմանված արժեքը (200դրամ):

  • Կիսվել: