երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Երևանում ռուսական համարանիշներով Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում ռուսական համարանիշներով Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 18:50-ի սահմաններում, Լևոն Պողոսյանը՝ իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել տղա հետիոտնի:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:   Որոշ ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց:  

Օպերատիվորեն ժամանել է Աարտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:   Վրաերթի ենթարկվածին և վարորդին հրշեջ-փրկարարներն են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:   Դեպքի վայրում սահմանազատել և տեղում ծառայություն են կատարել պարեկներ Ռազմիկ Լալայանն ու Գագիկ Հարությունյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն դեպքի վայրում:  

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:   Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:   

  • Կիսվել: