կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում Nissan-ի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով Opel-ը կողաշրջվել է. կա վիրավոր

Երևանում Nissan-ի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով Opel-ը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Գայի պողոտայի թիվ 4 հասցեի դիմացի հատվածում Երևանի բնակիչ, 29 –ամյա Աբգար Խ.-ն իր վարած Nissan  մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Վահան Հ.-ի կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայի երևեկության նկատմամբ:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով վերջինս, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, կողաշրջվել է, իսկ վարորդ Վահան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝  գումարտակի  հրամանատար Գոռ Առաքեյանի, վաշտի հրաանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված  ծառայություն են կատարել պարեկներ Արմեն Օրդուխանյանն ու Վարդան Խոցանյանը , որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն նշված վայրում:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գևորգ Մինասյանի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: