հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում մարտին Արցախից տեղահանված ընտանիքներում 33 երեխա է ծնվել. քաղաքապետարան

Երևանում մարտին Արցախից տեղահանված ընտանիքներում 33 երեխա է ծնվել. քաղաքապետարան

Երևանում Արցախից տեղահանված ընտանիքներում մարտին ծնվել է 33 երեխա: Այս մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ արցախցիների ընտանիքներում լույս աշխարհ է եկել 23 տղա և 10 աղջիկ։
 
Նշենք, որ մարտին Երևանում ծնվել է ընդհանուր առմամբ 1655 երեխա՝ 874 տղա և 781 աղջիկ: Ընդ որում, ընտանիքներից մեկում գրանցվել է 9-րդ երեխայի ծնունդը։
Մայրաքաղաքում մարտին մահացել է 597 մարդ, բնակչության բնական աճը 0,8 տոկոս է կազմել:

  • Կիսվել: