ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում Isuzu բեռնատարը բախվել է գազատար խողովակներին և տապալել հենասյունը. մի քանի շենքերի գազամատակարարումը դադարեցվել է

Երևանում Isuzu բեռնատարը բախվել է գազատար խողովակներին և տապալել հենասյունը. մի քանի շենքերի գազամատակարարումը դադարեցվել է

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 10:230 –ի սահմաններում Երևանի բնակիչ Համբարձում Ստեփանյանը իր վարած Isuzu մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Գոգոլի փողոցի թիվ 5 հասցեում բախվել է գազատար խողովակներին:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղակությունների, բարեբախտաբար,  տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով գազատար խողովակների որոշ հատվածներ վնասվել են, պոկվել է գազատար խողովակի երկաթե հենասյունը:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների գազի վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը և մի քանի  ժամ աշխատանքներ են իրականացրել՝ վթարը վերացնելու ուղղությամբ:

Օպերատիվորեն  ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ, սակայն հրշեջ-փրկարարներն աշխատանքներ չեն իրականացրել, քանի որ Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն արդեն ամեն ինչ արել էին:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, ովքեր սահմանազատել են տարածքը: Վարորդ Հ. Ստեփանյանը  տեղում  ենթարկվել  է սթափության փորձաքննության,  պարզվել է,  որ նա եղել է սթափ: Փաստի առիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: