հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում հետիոտնի համար «Toyota»-ով մայթը գրաված 45-ամյա վարորդին պարեկները կարճ ժամանակում հայտնաբերեցին (տեսանյութ)

Երևանում հետիոտնի համար «Toyota»-ով մայթը գրաված 45-ամյա վարորդին պարեկները կարճ ժամանակում հայտնաբերեցին (տեսանյութ)

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայություն բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտ վարորդը անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից՝ կենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցը կտեղափոխվի հատուկ պահպանման վայր:

Ճանապարահային երթևեկության կանոնների խախտում է համարվում նաև, երբ վարորդը ավտոմեքենան կայանում է հետիոտնի համար նախատեսված մայթին, ինչը խոչընդոտ է հանդիսանում հետիոտնի համար ազատ տեղաշարժի:

Այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան կայանված է հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի հանձնարարականով՝ պարեկները կարճ ժամանակում հայտնաբերեցին օրինախախտ վարորդին, ով ենթարկվեց վարչական պատասխանատվության:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 45-ամյա Էդուարդ Թումասյանն է:

  • Կիսվել: