երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Երևանում հաջորդ շաբաթվանից կսկսվի որոշ կանգառասրահների կահավորման գործընթացը

Երևանում հաջորդ շաբաթվանից կսկսվի որոշ կանգառասրահների կահավորման գործընթացը

Երևանում հաջորդ շաբաթվանից կսկսվի որոշ կանգառասրահների կահավորման գործընթացը։ Այս մասին քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեցին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ 

Քննարկվեց նաև մայրաքաղաքի 23 խաչմերուկներում երթևեկության փոփոխության հարցը․ «Փոփոխություններ իրականացվել են 3 հատվածում՝ Իսակովի պողոտա, Սեբաստիա- Ռուբինյանց խաչմերուկ, Միասնիկյան-Հերացի- Սարալանջ։ Թվով 7 հատվածներում է, ընդհանուր առմամբ, երթևեկության փոփոխություն իրականացվել»,- զեկուցեցին քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից։ 

Քաղաքապետ Սարգսյանն ընդգծեց․ «Պետք է մոնիթորինգ անել  այդ փոփոխությունների առնչությամբ։ Իհարկե, փաստացի հաշվարկներ կան, բայց ճշգրտելու անհրաժեշտություն կա»։

Նշվեց նաև, որ քաղաքապետարանը ձեռք կբերի 15 նոր տրոլեյբուսներ, մրցույթի հաղթողն արդեն հայտնի է։ 

  • Կիսվել: