երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Երևանում դանակի սպառնալիքով դեղատան աշխատակցուհուց  պահանջել է դրամարկղում եղած գումարը

Երևանում դանակի սպառնալիքով դեղատան աշխատակցուհուց պահանջել է դրամարկղում եղած գումարը

Հուլիսի 12-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  անհայտ անձը դանակի սպառնալիքով Զաքյան փողոցի դեղատան աշխատակցից պահանջում է դրամարկղի պարունակությունը:

Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:

Պարզվել է, որ ժամը 10.54-ին անհայտ անձը դանակի սպառնալիքով դեղատան աշխատակցուհուց  պահանջել է դրամարկղում եղած գումարը, սակայն առանց գումար վերցնելու՝ դիմել է փախուստի:

 ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը:

Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 32-ամյա երիտասարդը Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

 Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք դանակը, գլխարկ և բժշկական դիմակ:

32-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: