երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երևանում բնակարանների գները կրկնակի բարձրաացել են՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ. Euronews

Երևանում բնակարանների գները կրկնակի բարձրաացել են՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ. Euronews

Հայաստանում բնակարանների վարձակալության գների բաարձրացմանն անդրադարձել է Euronews հեռուստաընկերությունը:

Ինչպես նշվում է՝ Հայաստանի անշարժ գույքի շուկան բուռն աճ է ապրում. տարեսկզբից Երևանում վարձակալության գներն աճել են 30-40 տոկոսով։ Դա բացատրվում է նրանով, որ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո հարյուր հազարավոր ռուսներ լքել են իրենց երկիրը։ Նրանցից շատերը հաստատվել են Հայաստանում։

Անշարժ գույքի գործակալության մենեջեր Վահե Դանիելյանը նշում է, որ այս տարվա մարտից երկրում շատ հաճախորդներ եկան Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից նույնպես, բայց հիմնական հոսքը Ռուսաստանից էր, սկսեցին բնակարաններ վարձել, գները բարձրացել են, հիմա վարձակալության գները մոտ 30-40 տոկոսով բարձր են, քան նախկինում էր»։

Չնայած բարձր գներին, մայրաքաղաքի կենտրոնում բնակարան գտնելը շատ դժվար է։ Տնատերերից շատերը նույնիսկ խզում են վարձակալների հետ պայմանագրերը, որպեսզի նոր վարձակալներին ավելի թանկ վարձակալեն բնակարանները:

Տեղացիներից Նինա Գուլամբարյան նշում է, որ եթե ուզենար բնակարան վարձել մոտ 600 դոլարով, ապա երեք ամիս առաջ կենտրոնում մեկ սենյականոց բնակարան կգտնվեր 600 դոլարով,իսկ հիմա նույն բնակարանը կարժենա մոտ 1200 դոլար:

Հոդվածում շեշտվում է, որ իշխանություններն ընդունում են խնդիրը, սակայն ասում են, որ չունեն բնակարանային շուկան կարգավորելու լծակներ: Աճում է նաև առքուվաճառքի գործարքների թիվը, ուստի փորձագետները Հայաստանում նույնիսկ շինարարական բում են կանխատեսում:

 

  • Կիսվել: