հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երևանում բախվել են Opel-ն ու Hayasa մոտոցիկլը. վերջինս շրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են Opel-ն ու Hayasa մոտոցիկլը. վերջինս շրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում, մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և Hayasa տիպի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։

  • Կիսվել: