երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Երևանում բախվել են Mercedes-ը, Audi-ն ու Ford Transit-ը. Audi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, կան վիրավորներ

Երևանում բախվել են Mercedes-ը, Audi-ն ու Ford Transit-ը. Audi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30–ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ «Կոմֆորտ» շինանյութի հարևանությամբ, բախվել են 40–ամյա Անի Հ.-ի վարած Mercedes E320  մակնիշի, 57-ամյա Գուրգեն Վ.-ի վարած Audi մակնիշի և 48-ամյա Հրաչյա Ե.-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  բախումից հետո Audi -ն վրաերթի է ենթարկել  հետիոտնին, ինչից հետո 3  հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել  քաղաքացիերը և օպերատիվ են գործել բժիշկներն ու Արտակարգ  իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին ու բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին:

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբոլնները: Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արտակ Մանուկյանի գլխավորութամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն  վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Խաչիկ Խաչատրյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Վթարի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: