կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում բախվել են BMW-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր

Երևանում բախվել են BMW-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում  բախվել են Երևանի բնակիչներ,  24-ամյա Վահագն Հովվյանի վարած BMW մակնիշի և 22-ամյա Դավիթ Մկրտչյաի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Toyota-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 25-ամյա Գարիկ Ադամյանը,  26-ամյա Գագիկ Գևորգյանը,  BMW-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 25-ամյա Նարեկ Թումանյանը, 24-ամյա Կարեն Մաղաթյանը տեղափոխվել են թիվ  1 համալսարանական հիվանդանոց, իսկ BMW -ի վարորդ  Վ. Հովվյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: