հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes CLS-ը և Ford Transit-ը․ կան վիրավորներ․ խցանումը հասնում է 4 կմ-ի

Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes CLS-ը և Ford Transit-ը․ կան վիրավորներ․ խցանումը հասնում է 4 կմ-ի

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes CLS և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով խցանումն անցնում էր մոտ 4 կմ-ը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: