շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում բախվել են BMW-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են BMW-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 2-ին, մոպեդի և ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 16։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 36 QԼ 655 համարանիշի և առանց համարանիշի մոպեդը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Կամո Պետրոսյանը և տեսուչ Արման Խալաթյանը։

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում օրվա պատասխանատու հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նասխապատրաստվելու։

Ոստիկանությունը պարզում է BMW-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը։

  • Կիսվել: