շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երևանում՝ «Ալմաստ» գործարանի մոտ, բախվել է 6 ավտոմեքենա. կան վիրավորներ

Երևանում՝ «Ալմաստ» գործարանի մոտ, բախվել է 6 ավտոմեքենա. կան վիրավորներ

Քիչ առաջ խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանի հարևանությամբ բախվել է 6 տրանսպորտային միջոց:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկութունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեքենաներից մի քանիսը եղել են կայանված:

  • Կիսվել: