հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Թեհրանի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն շուտով ինչ-որ բան տեղի կունենա. Թրամփ

Թեհրանի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն շուտով ինչ-որ բան տեղի կունենա. Թրամփ

Դոնալդ Թրամփն անդրադարձել է Իրանի շուրջ իրադրությանը, հայտարարել՝ ներկայում Թեհրանի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն շուտով ինչ-որ բան տեղի կունենա: Հարցին՝ արդյոք զղջում է Իրանի դեմ պատերազմ սկսելու համար, Թրամփը պատասխանել է. կարծում է՝ դա ընդունված լավագույն որոշումներից մեկն էր, քանի որ այլ թույլ չի տվել, որ Իրանը միջուկային զենք ունենա:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում միաժամանակ հարվածել է չորս նավի, որոնք նավից նավ նավթ էին տեղափոխում: Եվս 3 նավ, ըստ ԻՀՊԿ-ի, պայթել է ականների վրա՝ անցնելով Իրանի կողմից չարտոնված երթուղիներով: Կորպուսը շեշտել է՝ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի ռազմածովային ուժերի վերահսկողության տակ:

  • Կիսվել: