երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Երևանում 30-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, շրջել այն և մոտ 20 մետր արգելապատնեշի վրայով առաջ է ընթացել, կա վիրավոր

Երևանում 30-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, շրջել այն և մոտ 20 մետր արգելապատնեշի վրայով առաջ է ընթացել, կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Ֆրանկյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Կերամիկ սիթի» շինանյութի խանութների ցանցի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, շրջել արգելապատնեշի մի հատված, ապա բետոնե արգելապատնեշի վրայով մոտ 20 մետր առաջ է ընթացել ու մնացել պատնեշի վրա։ 

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

  • Կիսվել: