ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում 26-ամյա վարորդը Ford-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին, իսկ հետո՝ էլեկտրասյանը, կա վիրավոր

Երևանում 26-ամյա վարորդը Ford-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին, իսկ հետո՝ էլեկտրասյանը, կա վիրավոր

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Եվգենյա Ախոյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 81/4 հասցեի դիմաց բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին, ապա՝ էլեկտրասյանը։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ե. Ախոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

  • Կիսվել: