շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Այս քայլը լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին». Ադրբեջանի ԱԳՆ-ն դարձյալ մեղադդրում է Հայաստանին

«Այս քայլը լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին». Ադրբեջանի ԱԳՆ-ն դարձյալ մեղադդրում է Հայաստանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է Կապան-Զանգելան հատվածում իրենց սահմանապահ զինվորին վիրավորելու համար և նշում, որ դա ՀՀ-ի կողմից «սադրանք» էր։

«Այս քայլը լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:  Վերջին 4-5 ամիսների կայունության պայմաններում նման «սադրիչ գործողություններն» ակնհայտորեն հակասում են Հայաստանի հայտարարած խաղաղության ուղերձներին (չակերտները-խմբ.)»,-հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

ԱԳՆ-ից նաև նշել են, որ «նման սադրանքը, որը ձեռնարկվել է հենց Հայաստանում Եվրոպական միության առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքներում, լուրջ մտահոգություն է առաջացնում այս առաքելության նպատակների և խնդիրների վերաբերյալ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հայաստանն իբրև Զանգելանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։

Ադրբեջանական կողմը նշել է, որ պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ վիրավոր ունեն։

Ժամեր անց ՀՀ ՊՆ ՌՈ-ն հանդես է եկել հաղորդագրությամբ՝ նշելով, որ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է:

«Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:

Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»-ասված է ՀՀ ՊՆ ՌՈ-ի հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: