երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանում 24–ամյա վարորդը Mercedes-ով «փաթաթվել է» երկաթե գովազդային վահանակի սյանը. կան վիրավորներ

Երևանում 24–ամյա վարորդը Mercedes-ով «փաթաթվել է» երկաթե գովազդային վահանակի սյանը. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Ժամը 03:40–ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ռաֆայել Արշակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղի 1/5 հասցեի դիմաց  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված  երկաթե գովազդային վահանակի սյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Արշակյանն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գարիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայութան Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները: 

  • Կիսվել: