Երևանի ՃՈ պետն ազատվել է պաշտոնից
Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը ազատվել է պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով նա նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի անձնակազմի գծով տեղակալ: Իսկ Երևանի ՃՈ պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը:
Ոստիկանությունում նաև այլ նշանակումներ են եղել: