շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի քաղաքապետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա

Երևանի քաղաքապետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն:

Քաղաքապետի տեղակալը աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանի, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի, «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի տնօրեն Սուրեն Ամիրյանի հետ այցելել է EpiCURA բժշկական կենտրոն: Վերջինս հայտնի է գերժամանակակից, առավելագույն ավտոմատացված լաբորատոր ծառայությունների մատուցման համակարգերով:

Այցի նպատակը գործընկերների հետ փորձի փոխանակումն է՝ հետագայում Երևանի առողջապահական համակարգում լաբորատոր ծառայություններն արդիականացնելու և կենտրոնացման գործընթացում լավագույն փորձն ու հնարավորությունները ներդնելու նպատակով:

  • Կիսվել: