երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հուսով ենք, որ այս նոր մանդատը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը. Մաքսիմ Պրևո

Հուսով ենք, որ այս նոր մանդատը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը. Մաքսիմ Պրևո

Բելգիայի փոխվարչապետ և արտգործնախարար Մաքսիմ Պրևոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարական գործընթացներին ակտիվ մասնակցության համար։

Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Չնայած ճնշումներին և միջամտություններին՝ նրանք վերահաստատեցին իրենց հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանն ու Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին։ Հուսով ենք, որ այս նոր մանդատը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը։

Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ մեր գործընկերության հետագա ամրապնդմանն ու համատեղ աշխատանքին՝ հանուն խաղաղ ապագայի»:

  • Կիսվել: