ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երեւանի քաղաքապետի խոսնակը Էկոնոմիկայի նախարարության գործընկերներին խնդրում է ապատեղեկատվություն չտարածել

Երեւանի քաղաքապետի խոսնակը Էկոնոմիկայի նախարարության գործընկերներին խնդրում է ապատեղեկատվություն չտարածել

Երևանի քաղաքապետաանի մամուլի խոսնակ Հակոբ Կաապետյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության իր գործընկերներին խնդրում է ապատեղեկատվություն չտարածել:

Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշել է. ՛՛ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ նկարագրվում է նախարարի այցը Բելառուսի ավտոբուս արտադրող ընկերություններից մեկը՝ ծանոթանալու արտադրության հնարավորություններին։ 

Հաղորդագրությունում նշվում է մասնավորապես, թե

մեջբերում եմ. «Երևանի քաղաքապետի՝ Մինսկ առաջիկայում ակնկալվող այցելության ժամանակ առավել առարկայական կդիտարկվի ձեռնարկության կողմից թողարկվող արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը»։

Թյուրրնկալումներից խուսափելու համար նշենք, որ Երեւանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ։

Ավելորդ չէ հիշեցնել նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներն իրականացնում է հրապարակային մրցույթների միջոցով։

Հարգարժան գործընկերներին խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել՛՛:

  • Կիսվել: