հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը աշխատավայրում է. քաղաքապետարանի խոսնակ

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը աշխատավայրում է. քաղաքապետարանի խոսնակ

Հարգելիներս։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը աշխատավայրում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Լևոն Սարդարյանը:

՛՛Որևէ մեկը դուրս գալու և բողոքի ակցիային միանալու ցանկություն չի հայտնել։ Զուտ՝ աշխատանքային օրը փոքր-ինչ երկարեց՛՛,-նշել է նա:

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ ընդդիմությունը ի նշան բողոքի շրջապատել էր Երևանի քաղաքապետարանի շենքը:
 
Քիչ առաջ ակցիայի մասնակիցները բացեցին քաղաքապետարանի մուտքերը: ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց.  «Մեր առաջին շենք շրջափակման գործողությունն էր, ու քաղաքապետարանի աշխատողները, որ պետք է 18։00-ին գնային տուն, արդեն մեկ ժամ է՝ շրջափակման մեջ են։ Եթե քաղաքապետը խելքի չգա, հաջորդը ոչ թե մի ժամ է լինելու, այլ մի քանի ժամ։

Մեր առջև դրված խնդիրը համարում եմ լիարժեք կատարված»:

 
 

  • Կիսվել: