ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանի Նորք Մարաշ 5-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Երևանի Նորք Մարաշ 5-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Մայիսի 9-ին, ժամը 15:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ 5-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Մ․), «Mercedes C180» և «Honda» (վարորդ` Ա. Մ., ծնված 1977 թ․) մակնիշների ավտոմեքենաները և վնասել կայանած «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան, արտաքին լուսավորության և լուսացույցի սյուները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով։

«Mercedes C180» մակնիշի ուղևոր Ա․ Ա․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ էլեկտրական ցանցի աշխատակիցների մոտենալը։

  • Կիսվել: