երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը հունիսի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը հունիսի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 14-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորքի 6-րդ զանգվածի, Գյուրջյան փողոցի թիվ 58 բազմաբնակարան շենքի, Նորքի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, Նորքի 1-ին, 2-րդ նրբանցքների, Նորքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի առանձնատների, Արմենակյան փողոցի առանձնատների, Նորքի Այգիներ փողոցի (մասնակի) առանձնատների, Հովսեփյան փողոցի բազմաբնակարան շենքերի, Ամառանոցային փողոցի, Դավիթ-Բեկ փողոցի (մասնակի) առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: