հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի Խաչքարերի պուրակում բացվել է «Արցախի բարիքներ» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ

Երևանի Խաչքարերի պուրակում բացվել է «Արցախի բարիքներ» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ

Այսօր Երևան քաղաքի Խաչքարերի պուրակում բացվել է «Արցախի բարիքներ» խորագրով ցուցահանդես-տոնավաճառը: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Այն նախաձեռնել են Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետարանները՝ ԱՀ ԷԳ, ԿԳՄՍ նախարարությունների և Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ: Ներկայացված է «Արտադրված է Արցախում» մակնշմամբ ապրանքների լայն տեսականի՝ ձեռագործ աշխատանքներ, վերամշակող գործարանների արտադրատեսակներ և այլն:

Նպատակը տեղական բրենդների հանրահռչակումն է ու Արցախում բիզնես միջավայրի բարելավումը: Այն նաև հայկական երկու գլխավոր քաղաքների միջև փոխգործակցության խորացման հերթական դրսևորումն է: Բացի այդ՝ նման ձևաչափի միջոցառումը հնարավորություն է Հայաստանում հանգրվանած տեղահանված արցախցիների համար՝ պոտենցիալ սպառողին ներկայացնելու իրենց ձեռքի աշխատանքը:

May be an image of 3 people

 

No photo description available.

  • Կիսվել: