չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Երևանի կենդանաբանական այգին չելենջ է սկսել

Երևանի կենդանաբանական այգին չելենջ է սկսել

Երևանի կենդանաբանական այգին իր 80-ամյակի շրջանակներում մարտահրավեր (#Challenge) է նետում բոլոր-բոլորիդ։

Եթե Դուք, Ձեր ծնողները, պապիկ-տատիկները ունեք մանկական կամ հին հետաքրքիր լուսանկարներ կենդանաբանական այգում, ապա խնդրում ենք տեղադրել Ձեր էջում՝ օգտագործելով մեր հեշթեգերը

(#Իմ_մանկության_կենդանաբանականը#Կենդանաբանականը_իմ_հիշողություններում) և նշելով մեր ֆեյսբուքյան էջը

Լուսանկարները կարող եք ուղարկել նաև նամակի տեսքով մեր ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ հասցեին։

Այս չելենջը կպարգևի մեզ ու ձեզ հաճելի հիշողություններ ու լավ ակնթարթներ տարբեր ժամանակներից, կարող եք օգնել նաև Կենդանաբանական այգու արխիվի համալրմանը։

Երևանի կենդանաբանական այգու թիմը սիրով սպասում է ձեր մասնակցությանն ու ակտիվությանը։

Ամենապայծառ և հետաքրքիր նկարները կհայտնվեն մեր ֆեյսբուքյան էջում և կջերմացնեն բոլորիս, կլինեն մրցանակներ։

  • Կիսվել: