չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Երևանի Դավիթ Բեկի փողոցում բեռնատարը բախվել է ավտոբուսին․ փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին

Երևանի Դավիթ Բեկի փողոցում բեռնատարը բախվել է ավտոբուսին․ փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին

Մարտի 16-ին, ժամը 17։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել բենզալցակայանի տարածքում, կան արգելափակված քաղաքացի և գազի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ «Foton» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1951 թ.) բախվել է «Bogdan» մակնիշի ավտոբուսին (վարորդ՝ Գ․ Զ․, ծնված 1939 թ.), որից հետո մոտակայքում գտնվող «CPS» բենզալցակայանի ներսում գտնվող երկաթե սյանը:

Փրկարարները դուրս են բերել «Foton» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

 

  • Կիսվել: