շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երեք շաբաթվա ընթացքում պետպատվերի շրջանակներում իրականացվող թեստավորումների ներուժը կհասցնենք մոտ 3000-ի. նախարար

Երեք շաբաթվա ընթացքում պետպատվերի շրջանակներում իրականացվող թեստավորումների ներուժը կհասցնենք մոտ 3000-ի. նախարար

Կորոնավիրուսով պայմանավորված՝ հանրապետությունում հիվանդանոցների մահճակալային ֆոնդի ծավալումը շարունակվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը մեծամասամբ մնում է զբաղված, շատ քիչ ազատ տեղեր են լինում»,-նշեց նա:

Նախարարը խոսեց նաև թեստավորման քանակների մասին և ասաց, որ արդեն կարողանում են օրական շուրջ 2500 թեստ իրականացնել:

Թորոսյանը նշեց. «Առավելագույնը 3 շաբաթվա ընթացքում պետպատվերի շրջանակներում իրականացվող թեստավորումների ներուժը կհասցնենք մոտ 3000-ի: Մասնավոր լաբորատորիաների թեստավորման թվերն էլ գումարած՝ հնարավոր է՝ օրական ունենանք մոտ 4000 թեստ»:

 

  • Կիսվել: