հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երեխային կրծքով կերակրող աշխատող մայրերին տրամադրվող ընդմիջումների տևողությունն առաջարկվում է վերանայել։

Երեխային կրծքով կերակրող աշխատող մայրերին տրամադրվող ընդմիջումների տևողությունն առաջարկվում է վերանայել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող հերթական փոփոխությունը վերաբերում է երեխային կրծքով կերակրող աշխատող կանանց տրամադրվող ընդմիջումների տևողության վերանայմանը, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նապխարարությունից: 
 
Գործող կարգավորումներով՝ երեխային կրծքով կերակրելու համար աշխատող մորը յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում՝ նվազագույնը կես ժամ տևողությամբ։ Նախատեսվող փոփոխությամբ՝ առաջարկվում է երեխային կերակրելու համար տրամադրվող ընդմիջումները, ցանկության դեպքում, միավորել և միացնել, օրինակ՝ հանգստի և սնվելու համար նախատեսված ընդմիջմանը։
 
Առավել մանրամասն՝ https://bit.ly/34vmAZ9

  • Կիսվել: