շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում Արցախի համաժողովրդական շարժմանը միացած «Մենք Արցախն ենք» նախաձեռնությունը կայցելի ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հացադուլ հայտարարած մայրերին

Հայաստանում Արցախի համաժողովրդական շարժմանը միացած «Մենք Արցախն ենք» նախաձեռնությունը կայցելի ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հացադուլ հայտարարած մայրերին

Հայաստանում Արցախի համաժողովրդական շարժմանը միացած «Մենք Արցախն ենք» նախաձեռնությունը կայցելի ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հացադուլ հայտարարած մայրերին: Այս մասին հայտննում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից:

«Հուլիսի 20-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի համաժողովրդական շարժմանը միացած «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները կայցելեն ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց հացադուլ հայտարարած մայրերին։
 
Այնուհետև նախաձեռնող խմբի անդամները կշարժվեն դեպի Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակ՝ հանդիպում պահանջելու։
 
Հարգելի մայրեր, խնդրում ենք միանալ մեր նախաձեռնություններին», - ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: