Իսրայել Հակոբկոխյանը հայտարարել է հացադուլ է սկսելու մասին
Սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի, Բարի կամքի խաղերի՝ կրկնակի, Եվրոպայի՝ եռակի, ԽՍՀՄ սպարտակիադաների՝ կրկնակի, ԽՍՀՄ՝ բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանը ԿԸՀ-ի բակում հայտարարեց, որ հացադուլ է սկսում։
Պատճառը, ըստ նրա, ընտրությունների կեղծումն է և նոր ընտրություններ չնշանակելու որոշումը։ «Հացադուլ եմ հայտարարում մինչև այն պահը, երբ նոր ընտրություններ կնշանակվեն»,-բարձրախոսով ԿԸՀ-ի մոտ հավաքվածներին ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ամփոփվել են հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ ԲՀԿ-ն չի հավաքել պահանջվող 4 տոկոսը և անցնում խորհրդարան:
Նշենք, որ այս պահին ԿԸՀ-ում դեռ շարունակվում է ընտրությունների արդյունքների ամփոփումը, իսկ ԿԸՀ-ի բակում դեռ հավաքված են ԲՀԿ-ի, Ուժեղ Հայաստանի և Հայաստան դաշինքի ներկայացուցիչները, որոնք հայտնեցին, որ շուտով հանդես կգան հայտարարությամբ:



