հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էրեբունու ոստիկանները մեքենայի զննությամբ ապօրինի ատրճանակ են հայտնաբերել (տեսանյութ)

Էրեբունու ոստիկանները մեքենայի զննությամբ ապօրինի ատրճանակ են հայտնաբերել (տեսանյութ)

Հուլիսի 1-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Բուռնազյան փողոցում կայանված «Հոնդա» մակնիշի մեքենայում զենք կա:

Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տրանսպորտային միջոցը պատկանում է Հրազդան քաղաքի 44-ամյա մի բնակչի: Մեքենայի զննությամբ իրավապահները հայտնաբերեցին առանց գործարանային համարի «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, երկաթե մահակ եւ 3 դանակ:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: