ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ:

«Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ` գրեթե անխաթար պահպանված գույներով։ Այն, հավանաբար, թվագրվում է մ.թ.ա. 7-րդ դարի երկրորդ կես կամ 6-րդ դարի սկիզբ։

Գիտական ​​համագործակցության օրինակելի դրսևորում, որ շարունակում է իր պտուղները տալ».-այս մասին նշված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան էջում։

  • Կիսվել: