չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Երբեք մի մոռացեք՝ ո՛վ էիք ու ինչի՛ համար էիք պայքարում, պաշտոնն անցողիկ է. Մանուկյան

Երբեք մի մոռացեք՝ ո՛վ էիք ու ինչի՛ համար էիք պայքարում, պաշտոնն անցողիկ է. Մանուկյան

«Չեմ ողջունում օլիգարխներին որպես գործարար ընդունելու Նիկոլի գործելաոճը. բոլորս էլ լավ հիշում ենք ընդիմադիր Նիկոլի մեղադրական ելույթները նրանց հասցեին»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Արամ Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Փաստորեն իրավիճակ է փոխվել ՝արդեն նվերներ են ընդունվում գույքի և գումարի տեսքով. լեգիտիմացվեց նրանց անցյալում թույլ տված արարքները։

Հայկ Մարությանի մասին։ Ինչքան որ ճանաչում եմ ՝ մեղադրել նրան կոռուպցիոն գործողությունների մեջ, միայն ժպիտ է առաջացնում։ Այլ բան է մոռանալ Լֆիկի անցյալը, որից բոլորս ենք տեղյակ, ու նրանից քաղաքի համար նվեր ընդունել, դա անընդունելի եմ համարում։

Զարմանում եմ ավագանու այն անդամների լռությունից, որոնք Լֆիկի (ու նրա նմանների) արարքներից տեղյակ էին, և թույլ են տվել նման բան։

Մի անգամ էլ հիշեցնեմ՝ երբեք մի մոռացեք ով էիք ու ինչի համար էիք պայքարում։ Պաշտոնը անցողիկ է»։

  • Կիսվել: