երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԵՊՀ պրոռեկտորի լիազորությունները սահմանափակվել են

ԵՊՀ պրոռեկտորի լիազորությունները սահմանափակվել են

ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանն իր Ֆբ էջում գրել է այն մասին, որ ԵՊՀ պրոռեկտորի լիազորությունները դատարանի որոշմամբ սահմանափակվել են

Նա, մասնավորապես, նշել է.

Նա, մասնմավորապես, գրել է. «Հիմք ընդունելով ԵՊՀ պրոռեկտոր Ա. Իսրայելյանի հաստիքի ստեղծման անօրինականությունը՝ դատարանը կասեցրել է ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի հրամանի գործողությունը, որով ես եւ իմ վարչությունը ենթարկվում էինք ԵՊՀ «գլխավոր գրաքննիչին»։

Դատարանի որոշումից հետո ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն համապատասխան հրաման է ստորագրել, որով ես առժամանակ չեմ ենթարկվելու ԿԳՄՍ նախարարի ընկեր, պրոռեկտոր Ի.Ա.-ին։ Իսկ դա նշանակում է, որ գրաքննությունը ԵՊՀ-ում առժամանակ դադարեցված է»:

  • Կիսվել: