Շվեյցարիայի քաղաքացիները մերժեցին երկրի բնակչության թվաքանակը 10 մլն մարդով սահմանափակելու առաջարկը
Շվեյցարիայում ընտրողները մերժել են երկրի բնակչության թվաքանակը 10 միլիոն մարդով սահմանափակելու նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը։
Չնայած ձայների հաշվարկը դեռ ավարտված չէ, սակայն ընթացիկ կանխատեսումներն արդեն իակ ցույց են տալիս, որ հանրաքվեի մասնակիցների մոտ 55 տոկոսը հանդես է եկել առաջարկի դեմ, մինչդեռ մոտավորապես 45 տոկոսն աջակցել դրան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախաձեռնությունն առաջադրել էր աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, որն ավանդաբար կոշտ դիրքորոշում ունի ներգաղթի հարցերում։ Առաջարկի ընդունման դեպքում, գնահատականների համաձայն, Շվեյցարիան ստիպված կլիներ վերանայել մարդկանց ազատ տեղաշարժի վերաբերյալ Եվրոպական միության հետ կնքված համաձայնագրերը։
Տվյալների համաձայն՝ երկրի բնակչությունն արագ աճում է՝ 2002 թվականի 7,3 մլն մարդուց մինչև այսօր մոտ 9,1 մլն։ Երկրի բնակիչների շուրջ 27%-ը Շվեյցարիայի սահմաններից դուրս ծնված մարդիկ են։ Նախաձեռնության կողմնակիցները պնդում էին, որ բնակչության սահմանափակումը թույլ կտար նվազեցնել ենթակառուցվածքների, տրանսպորտի, բնակարանային շուկայի և սոցիալական համակարգերի ծանրաբեռնվածությունը։ Սակայն այս փաստարկները ընտրողների շրջանում բավարար աջակցություն չստացան։



