ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՄ պատվիրակության ղեկավարը դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրել Թումո-ի հետ՝ Գյումրու Հին շուկայի լքված տարածքը վերակենդանացնելու համար

ԵՄ պատվիրակության ղեկավարը դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրել Թումո-ի հետ՝ Գյումրու Հին շուկայի լքված տարածքը վերակենդանացնելու համար

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոս դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրել Թումո-ի հետ։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ։

«Ուրախ եմ դրամաշնորհային համաձայնագիր ստորագրել Թումո-ի հետ ՝ Գյումրիի Հին շուկայի լքված տարածքը վերակենդանացնելու և խոհարարական դպրոցը զարգացնելու համար: Նման նախաձեռնությունները խթանում են տարածաշրջանային տնտեսական զարգացումը»,- գրել է Վասիլիս Մարագոսը։

 

  • Կիսվել: