ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՄ-ն Ռուսաստանի և Անկարայի հետ քննարկում է ԼՂ-ում կարգավորման հարցը

ԵՄ-ն Ռուսաստանի և Անկարայի հետ քննարկում է ԼՂ-ում կարգավորման հարցը

Եվրամիությունը Ռուսաստանի հետ քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը, անում է «հնարավոր ամեն ինչ խաղաղության համար»: Այս մասին ասել է Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրեն Լյուկ Դեվինը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի պատգամավորների առջև։

Դաշինքն այս հակամարտությունը քննարկում է նաև Անկարայի հետ. վերջերս Դեվինը ներկա է եղել Թուրքիայում բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը։ Եվրոպացի պաշտոնյան կարծում է, որ կարգավորման համար գլխավորը կողմերի կամքն է։

Ի լրումն տարբեր մակարդակների քաղաքական շփումների, ԵՄ-ն տրամադրում է նաև մարդասիրական օգնություն և ֆինանսավորում ականազերծումը տարածաշրջանում:   

  • Կիսվել: