երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եղվարդի փայտի մշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել, այրվել է 120 քմ տարածք

Եղվարդի փայտի մշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել, այրվել է 120 քմ տարածք

Փետրվարի 20-ին՝ ժամը 06։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Մսի բակ» կոչվող տարածքում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտի մշակման արտադրամասում (մոտ 120 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 09:47-ին: Այրվել են փայտի կտորներ և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։

նկար

  • Կիսվել: