չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Խոշոր հրդեհ Պակիստանի հիվանդանոցներից մեկում. զոհվել է 14 նորածին

Խոշոր հրդեհ Պակիստանի հիվանդանոցներից մեկում. զոհվել է 14 նորածին

Իսլամաբադի պետական խոշոր հիվանդանոցներից մեկի ծննդատանն այսօր բռնկված հրդեհից մահացել է 14 նորածին, հաջողվել է փրկել միայն մեկի կյանքը: Այս մասին հայտնել են կառավարության պաշտոնյաները, տեղեկացնում են պակիստանյան ԶԼՄ-ները:

Նշվում է, որ փրկարար ծառայությունը հայտնել է, որ հրդեհը, ենթադրաբար, սկսվել է օդորակիչի կոմպրեսորի պայթյունից հետո, գինեկոլոգիայի բաժանմունքի նորածինների սենյակում։

Վարչապետ Շահբազ Շարիֆը խորը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և հրամայել է անհապաղ հետաքննություն սկսել։

Ոստիկանությունը հայտնել է, որ հրդեհի հետևանքով մահացած նորածինները ստացել են ծանր այրվածքներ, ուստի անհրաժեշտ է ԴՆԹ թեստ անցկացնել՝ նրանց ինքնությունը հաստատելու համար՝ նախքան մարմիններն ընտանիքներին հանձնելը։

  • Կիսվել: