չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, օգոստոսի 26-ին՝ ժամը՝ 21։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
 
ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։50-ին։
 

  • Կիսվել: