հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա. ԱՄՆ նախագահ

Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա. ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա: Ավելի վաղ նույն թեմայով Axios-ին տված հարցազրույցում Թրամփն ասել էր, որ իրեն դա «ընդհանրապես չի անհանգստացնում» և «խնդիր չկա»։ 

Թրամփը հավելել է, որ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա կատարած այցը սովորական այց էր և կապված չէր Ռուսաստանին ՆԱՏՕ-ի դեմ հնարավոր հարձակման մասին նախազգուշացնելու փորձի հետ։

Նրա խոսքով՝ Ռեթքլիֆն ու Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը շատ լավ հարաբերություններ ունեն և հանդիպում են տարեկան մեկ կամ երկու անգամ։ 

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: