ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Վնասված օբյեկտների ստուգումը կախված է նոր պրոտոկոլից. Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Վնասված օբյեկտների ստուգումը կախված է նոր պրոտոկոլից. Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կարող սկսել հարձակման ենթարկված օբյեկտների ստուգումը, քանի դեռ այդ կենտրոնների համար չի մշակվել ստուգումների հստակ կանոնակարգ և պրոտոկոլ ։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Mehr-ին, Մոհամադ Էսլամին լրագրողների հետ զրույցում, պատասխանելով վնասված միջուկային օբյեկտներ այցելելու վերաբերյալ հարցին, նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտները հարձակումներից առաջ գտնվում էին Միջազգային ատոմային էներգիայի գործակալության վերահսկողության ներքո և գրանցված էին։

Նրա խոսքով՝ քանի դեռ գործակալությունը չի կատարում իր պարտականությունները և չի մշակվել այդ օբյեկտների ստուգման նոր արձանագրություն, գործակալության կողմից Իրանի միջուկային օբյեկտների ստուգման հնարավորություն չկա։

Նա հավելել է, որ Իրանի խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն՝ հարձակման ենթարկված օբյեկտների դեպքում նախ պետք է որոշվի դրանց անվտանգության վիճակը, և գործակալությունը պետք է հստակ արձանագրություն ունենա այդ կենտրոններում ստուգումների իրականացման կարգի վերաբերյալ։

 

  • Կիսվել: