երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Էդգար Շաթիրյանը մեզ տեղյակ չի պահել հրաժարականի մասին. Մակունց

Էդգար Շաթիրյանը մեզ տեղյակ չի պահել հրաժարականի մասին. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրված Էդգար Շաթիրյանն իրենց տեղյակ չի պահել հրաժարականի մասին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Դրանից հետո Էդգար Շաթիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ ստեղծված անվստահության պայմաններում այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա պաշտոնավարումը։

Լիլիթ Մակունցի խոսքով՝ ցավում է, որ ԿԿՀ-ում իր մասնագիտական որակներն իրացնելու և կոռուպցիայի կանախարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար Շաթիրյանին կաշկանդող հանգամանքներ են եղել։ «Կարծում եմ, որ խորհրդարանի կողմից տրված մանդատը պետք է որ բավարար վստահություն և անկաշկանդվածություն հաղորդեր նրան աշխատելու համար»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ ինքը չի փորձել կապ հաստատել Էդգար Շաթիրյանի հետ:

 

  • Կիսվել: